feradi.info
07/23/2015
  • 2 Հավանություններ
  • View_icon 2479 Դիտումներ
  • Comments_icon 0 Մեկնաբանություն
Սեզոնային միգրանտների չիրացված ներուժը Հայաստանում - Հայաստանն ունի արտագաղթի՝ տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշները: Միգրանտների ծանրակշիռ մասը սեզոնային միգրատներն են, ինչի արդյունքում, դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21.3%-ը: Միգրացիայի բացասական հետևանքների մասին շատ է խոսվում, իսկ միգրանտների ներուժը երկրի զարգացմանն ուղղորդելու ուղղությամբ քայլերն աննշան են: - ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՉԻՐԱՑՎԱԾ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

Block 1

Ամեն տարի մոտ 60,000  մարդ գնում է արտերկիր` սեզոնային աշխատանքի 
85% մեկնում են Ռուսաստան
Սեզոնային միգրանտների 76% միջինում իրենց ամսական եկամտի մեկ երրորդն ուղարկում են տուն 
Դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21,3%

Ինչպե՞ս են ծախսվում դրամական փոխանցումները

Block 2  
70-96% ծախսվում է ընթացիկ կենցաղային կարիքների վրա 
Մոտ 1%` բիզնես գործունեության նպատակով 
 
Block 3
Որո՞նք են բիզնեսում ներդրումներ չկատարելու պատճառները 
 
Ոչ նպաստավոր շուկայական միջավայր 
«Բիզնես միջավայրը Հայաստանում նպաստավոր չէ. բացի օրինական վճարումներից` հարկային ծառայությունն առանց որևէ լուրջ պատճառի կարող է տուգանել քեզ:» 
 Անբարեխիղճ մրցակցություն, շուկա գտնելու դժվարություն 
«Բիզնես ունեցողների մեծ մասը Հայաստանում հարկեր չի վճարում: Դա անելու համար իշխանությունների աջակցությունը պետք է ունենաս: Եթե փորձում ես պահել օրենսդրությունը և դրան համապատասխան գործել, շուկայում դառնում ես ոչ մրցունակ:» 
 
Տեղեկատվության պակաս
 Միայն 18.2%-ն է տեղյակ տեղական կամ միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող վերաինտեգրման աջակցության ծրագրերի մասին: Ավելի քիչ, քան մեկ տոկոսն էր օգտվել այդ ծրագրերից: 
 
 Վստահության պակաս՝  ինստիտուտների, համայնքի այլ անդամների և անձնական կարողությունների նկատմամբ 
«Մարդիկ չեն վստահում միմյանց և, որպես հետևանք, ջանքերը և ռեսուրսները համատեղելու փոխարեն, ինչն ապագայում կարող էր ավելի մեծ եկամուտ ապահովել, նախընտրում են անհատապես աշխատել` իրենց սեփական փոքր բիզնեսի համար:» 

Բիզնես միջավայրի բարելավումը՝ որպես ԼՈՒԾՈՒՄ
«Եթե բիզնես միջավայրը բարելավվի, շատ մարդիկ հետ կգան: Եթե ես ուրիշների դրական փորձի մասին լսեմ, ես էլ կուզեմ ներդնել Հայաստանում: Բայց հիմա ես լսում եմ միայն բացասական ու վատ փորձերի մասին:»

Հայաստանն ունի արտագաղթի՝ տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշները: Միգրանտների ծանրակշիռ մասը սեզոնային միգրատներն են, ինչի արդյունքում, դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21.3%-ը: Միգրացիայի բացասական հետևանքների մասին շատ է խոսվում, իսկ միգրանտների ներուժը երկրի զարգացմանն ուղղորդելու ուղղությամբ քայլերն աննշան են:

Կցել:

Մեկնաբանություն: 0

<
 
>