feradi.info
01/10/2013
  • 12 Հավանություններ
  • View_icon 3268 Դիտումներ
  • Comments_icon 0 Մեկնաբանություն
Ի՞նչ է տվյալների լրագրությունը - Տվյալների լրագրությունը իրական փաստերի վրա հիմնված պատմությունների ներկայացումն է: Չնայած մոտեցումը նոր չէ և երկար ժամանակ է, ինչ լրագրողները քանակական տվյալներ են օգտագործում իրենց լուսաբանած նյութերում, բայց վերջին ժամանակաշրջանի տեխնոլոգիական առաջընթացը հեշտացրել է տվյալների լրագրությունը՝ հասանելի դարձնելով մի շարք բաց կոդով գործիքներ: 
Այս պատկերում ներկայացված է Հարավային Կովկասում նորությունների վիզուալացման ՋամփՍթարթ Ջորջիայի մոտեցումը: - Մենք զբաղվում ենք տվյալների լրագրությամբ
Մենք վիզուալացնում ենք նորություններ
Ի՞նչ է տվյալների լրագրությունը
Մենք փորձում ենք տվյալներ ստանալ տարբեր կազմակերպություններից՝ հանրային և մասնավոր: Երբ տվյալները հանրային չեն, մենք խնդրում ենք դրանք տրամադրել: Երբ տվյալներ չկան, մենք ստեղծում ենք դրանք:
Մենք տվյալները դիտարկում ենք տարբեր տեսանկյուններից, վերլուծում, հետևում միտումներին, դիտարկում համամասնություններ և հարաբերություններ
Մենք տեղեկատվությունը դարձնում ենք գունագեղ՝ օգտագործելով տարբեր միջոցներ:
Յուրաքանչյուր պատմության վիզուալացման համար մենք օգտագործում ենք լավագույն գործիքները: Կարևոր հնարքը ճիշտ գործիքի ընտրությունն է:
Կիսվե՛ք / Դարձրե՛ք հանրային
Տեղադրելով այս վիզուալիզացիաները մեր կայքում՝ մենք ազատորեն կիսվում ենք Ձեզ հետ և հույս ունենք, որ Դուք էլ կկիսվեք ուրիշների հետ:
45%-ով ավելի ինտերնետ օգտագործողներ կսեղմեն հղումը, եթե այն ինֆոգրաֆիկա է պարունակում
Նրանցից, 30%-ը կփոխանցեն այն ուրիշներին, եթե նույնիսկ տեղեկատվությունը անիմաստ է:
Մարդկանց 40%-ը ավելի լավ արձագանքում է վիզուալ տեղեկատվությանը, քան տեքստին 
90% տեղեկատվությունը, որը հասնում է մեր ուղեղին, վիզուալ է:

Տվյալների լրագրությունը իրական փաստերի վրա հիմնված պատմությունների ներկայացումն է: Չնայած մոտեցումը նոր չէ և երկար ժամանակ է, ինչ լրագրողները քանակական տվյալներ են օգտագործում իրենց լուսաբանած նյութերում, բայց վերջին ժամանակաշրջանի տեխնոլոգիական առաջընթացը հեշտացրել է տվյալների լրագրությունը՝ հասանելի դարձնելով մի շարք բաց կոդով գործիքներ:
Այս պատկերում ներկայացված է Հարավային Կովկասում նորությունների վիզուալացման ՋամփՍթարթ Ջորջիայի մոտեցումը:

Կցել:

Մեկնաբանություն: 0

<
 
>